Ի՞նչ կենսագրություն և դրամական միջոցներ ունի ՀՀԿ-ի կողմից պատագամավորի թեկնածու Լուսինե Մեջլումյանը

ՀՀԿ-ի կողմից Լոռու մարզն ընդգրկող 9 ընտրատարածքում տարածքային ընտրական կարգով առաջադրված թեկնածուներից մեկը Լուսինե Մեջլումյանն է։

Տիկին Մեջլումյանը, ով ծնունդով Ալավերդիից է, այս պահին հանդիսանում է «Վալլեքս» խմբի «Էյ Սի Փի» ընկերության տնօրենի պաշտոնը, այսպես է նշված նրա կենսագրությունում, իսկ հայտարարագրից տեղեկանում ենք, որ աշխատում է «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ում՝ կրկին որպես տնօրեն։

ՀՀԿ-ի թեկնածուի դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ, այսինքն՝ հունվար ամսին, կազմել են 57 մլն դրամ և 83 հազար դոլար։

Նա ունի երկու բնակարան, ավտոտնակ, երկու հողամաս և այգի, ինչպես նաև Մերսեդես բենց C 200 մակնիշի ավտոմեքենա՝ 1994թ․ արտադրության։

Գործարար կինը եկամուտներ է ստացել «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ից՝ 10 մլն 230 հազար դրամի չափով, «Թեղուտ» ՓԲԸ-ից՝ 8 մլն 685 հազար դրամի չափով, ինչպես նաև սպառողական վարկից՝ «ՎՏԲ-Բանկ Հայաստան» ՓԲԸ-ից՝ 2 մլն 980 հազար դրամի չափով։

Նա 100 տոկոս փայ ունի «Դրախտ անկյուն» ՍՊԸ-ում։

Ստորև ներկայացնում ենք թեկնածուի կենսագրականը․

Ծնվել է 1980թ. Ալավերդի քաղաքում:

1987-1998թթ. ընդունվել և ոսկե մեդալով ավարտել է Ալավերդու թիվ 5 միջնակարգ դպրոցը:

1998-2002թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի տնտե­ս­ա­գիտության ֆակուլտետում:

Աշխատանքային գործունեությունը սկսել է «Վալլեքս Գրուպ» ընկերությունում որպես հաշվապահ: 2007թ. նշանակվել է ընկերության գործադիր տնօրեն: Նույն տարում ստանձնել է «Վալլեքս» խմբի ընկերությունների ներքին աուդիտորի պաշտոնը:

2013թ. նշանակվել է «Թեղուտ» ՓԲԸ-ի ներքին աուդիտի ծառայության պետ: Ակտիվ մասնակցություն է ունեցել  այդ տարիներին «Վալլեքս» խմբի ընկերությունների կողմից «Թեղուտի» ծրագրի իրականացման նպատակով մեր երկրում արտաքին ներդրումային աղբյուրների ներգրավման գործընթացին, ակտիվ բանակցել միջազգային կորպորացիաների հետ.  այս ծրագրի շրջանակներում շուրջ 380 մլն ԱՄՆ դոլարի ներդրում է կատարվել, և Լոռիում կառուցվել է գերժամանակակից լեռնահանքային համալիր, ստեղծվել է 1200 նոր աշխատատեղ:

2015թ.-ից ստանձնել է նաև Ալավերդու «Արմենիան Քափըր Փրոգրամ» («Էյ Սի Փի») ընկերության ներքին աուդիտի ծառայության պետի պաշտոնը:

Նույն տարում նշանակվել և մինչև օրս աշխատում է որպես «Վալլեքս» խմբի «Էյ Սի Փի» ընկերության տնօրեն:

Հայաստանում նոր պղնձարտադրության 250-ամյա պատմության ընթացքում դարձել է առաջին կին տնօրենը: Ընկերությունը տնօրինում է Հայաստանի միակ պղնձաձուլական գործարանը, որտեղ տարեկան մշակվում է 10,000-12,000 տոննա սև պղինձ, աշխատում է շուրջ 600 մարդ, տարեկան շրջանառությունը՝ շուրջ 60 մլն ԱՄՆ դոլար:

2016թ.-ից ընտրվել է Հայաստանի Հանրապետական կուսակցու­թյան Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի կանանց խորհրդի նախագահ:

Ամուսնացած է, ունի երկու որդի:

Գ․Թ․

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել