Ո՞վ է պատգամավորին նվիրել 443 մլն դրամը

Ազգային ժողովի գործարար պատգամավոր և առաջիկա խորհրդական ընտրություններին ՀՀԿ-ի կողմից առաջադրված պատգամավորի թեկնածու Արկադի Համբարձումյանին 2016թ․-ին նվիրել են 443 մլն դրամ։ Այս մասին պատգամավորը նշել էր իր հայտարարագրում՝ ներկայացնելով Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին, սակայն այս հայտարարագրում նվիրատվություն կատարած անձի տվյալները պաշտպանված էին։

Մինչդեռ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրում պատգամավորը մանրամասնել է, թե ով է նվիրաբերողը։

Ըստ հայտարարագրի՝ Արկադի Համբարձումյանին 443 մլն դրամ է նվիրել Ստանիսլան Գուրգենի Հովակիմյանը, ով «ԴԵՐԺԱՎԱ-Ս» փակ բաժնետիրական ընկերության տնօրենն է։

Նշենք, որ պատգամավոր Արկադի Համբարձումյանը 100 տոկոս բաժնեմաս ունի Սպիտակի թռնչաբուծական կոմբինատ ՍՊԸ-ում, որը հանդիսանում է «ԴԵՐԺԱՎԱ-Ս»-ի գործընկերը։

Բացի այդ, պատգամավորի հայտարարագրից, որը ներկայացրել է ԿԸՀ-ին, տեղեկանում ենք, որ նա երկու բնակելի տուն ունի, 4 հողամաս և առևտրային սպասարկման օբյեկտ, ինչպես նաև երկու թանկարժեք մեքենա՝ «Porsche Cayenne S 4.8» (2011թ․) և «Lexus LX 570» (2011թ․) մակնիշների։

Պատգամավորի դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ կազմել են 156 մլն 690 հազար դրամ, իսկ եկամուտները, բացի խոշոր նվիրատվությունից, եղել են 6 մլն դրամ։

Գ․Թ․

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել