Արման Սաղաթելյանի ժամացույցները մեքենայի արժեքի են

ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ՀՀԿ-ի կողմից պատգամավորի թեկնածու առաջադրված Արման Սաղաթելյանը, ով Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրենն է, երկու թանկարժեք ժամացույցներ ունի։

Դրանցից մեկը 25 հազար 500 դոլար է, այն Hublot տեսակի է, իսկ երկրորդը՝ 19 հազար 700 դոլար՝ Zenith տեսակի։

Բացի այդ, ԿԸՀ ներկայացրած հայտարարագրից տեղեկանում ենք, որ պարոն Սաղաթելյանը Wrangler տեսակի ամենագնաց մեքենա ունի, որը 1998թ․ արտադրության է, ինչպես նաև՝ որպես միանձյա սեփականության տիրապետում է բնակարանի։

Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրենի դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ կազմում են 8,9 մլն դրամ, 32 հազար 800 դոլար և 152 հազար 300 եվրո։

Նա եկամուտներ է ստանում աշխատավարձից՝ 16,9 մլն դրամի չափով։

Գ․Թ․

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել