Սևանա լճի շրջակայքում լուրջ տնտեսական ներուժ կա, բայց չի օգտագործվում․ գործադիրի ղեկավար

Վարչապետ Կարեն Կարապետյանի այսօրվա առաջին հանձնարարականը վերաբերում էր Սևանա լճի և հարակից տարածքների խնդրին։ Պարոն Կարապետյանն ասաց, որ այս տարածքները լուրջ տնտեսական ներուժ ունեն՝ հաշվի առնելով զբոսաշրջության գործոնը, սակայն այդ ներուժը չի օգտագործվում, նա հանձնարարեց պատասխանատու մարմիններին երկու ամսյա ժամկետում քննարկել ու կառավարության աշխատակազմ ներկայացնել Գեղարքունիքի մարզի զարգացման պլանը՝ ընդգրկելով Սևանա լճի տարածքների բեռն ու նշանակությունը։

Զբոսաշրջության զարգացմանն ուղղված այլ հանձնարարականներ ևս եղան․ «Ի՞նչ ենք անելու, Սևանալճի ամբողջ տարածքը գույքագրում ենք, բազմաթիվ ակտիվներ կան, որ չեն աշխատում, գոտիավորելու ենք, որ որպես ուղեցույց տանք պոտենցյալ ներդրողներին, երրորդը՝ Սևանապարկի ձեռնարկության տնօրենը չգիտեմ ով ա, բայց մի հատ տեսեք՝ նա կկարողանա այդ բեռն իր վրա վերցնել, թե՝ ոչ»,- նշեց գործադիրի ղեկավարը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել