Կամավոր աշխատանքի կազմակերպման ոլորտում խնդիրներ են առկա

Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի հետ կապված հարաբերությունները որոշակիորեն կարգավորված են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Այս մասին այսօր կառավարությունում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։

Այդուհանդերձ, նա ասաց, որ դեռևս առկա են օրենքով կարգավորման ենթակա խնդիրներ, որոնք կարող են խոչընդոտել ոլորտի կայացմանն ու հետագա զարգացմանը:  Մասնավորապես, դրանցից կարելի է առանձնացնել հետևյալ հիմնականները.

  1. կամավորական աշխատանքը անօրինական կամ վարձու աշխատողի աշխատանքից տարանջատելու ոչ լիարժեք իրավական կարգավորումները,
  2. կամավորի և կամավորներ ներգրավելու իրավասություն ունեցող կազմակերպությունների միջև փոխհարաբերությունների պայմանագրային կարգավորման բացակայությունը,
  3. կամավորի գործունեության հետ կապված ծախսերի (ճանապարհածախս, օրապահիկ, գիշերակաց, գործուղման վճար, արտահագուստ և այլ) փոխհատուցման մեխանիզմների ամբողջական կարգավորման բացակայությունը,
  4. կամավոր և օգնություն ցուցաբերելու նպատակով կատարված  աշխատանքները միմյանցից տարանջատելու մեխանիզմների բացակայությունը,
  5. կամավոր աշխատանքներում քաղաքացիական հասարակության առավել լայն շրջանակների ներգրավման խթանիչ մեխանիզմների բացակայությունը,
  6. կամավորական գործունեությունից բխող հնարավոր ռիսկերի ապահովագրման մեխանիզմների բացակայությունը, այդ թվում` կամավոր աշխատանքում դժբախտ դեպքերից ապահովագրություն, կամավորի պատասխանատվության ապահովագրություն կամավորի օգնության կարիք ունեցողի նկատմամբ,
  7. կամավորներ ներգրավելու իրավասություն ունեցող կազմակերպության և կամավորի հիմնական իրավունքների և պարտականությունների ամրագրման բացակայությունը, ինչպես միմյանց, այնպես էլ կամավորի օգնության կարիք ունեցողի նկատմամբ:

Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի կազմակերպման ոլորտում առկա խնդիրների լուծման նպատակով հայեցակարգի նախագծով նախատեսվում է «Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակում, որով կսահմանվեն կամավորական աշխատանքը անօրինական կամ վարձու աշխատողի աշխատանքից տարանջատելու մեխանիզմները, կապահովվեն կամավորի ինստիտուտի կայացման և զարգացման, կամավոր աշխատանքների խթանման, քաղաքացիական հասարակության կյանքում վերջինիս դերի բարձրացման նախապայմանները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել