Առաջին փոխհատուցումները զինծառայողների ընտանիքներին

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն օրենսդրությամբ սահմանված կարգով այսօր կատարել է առաջին երկու փոխհատուցումները ժամկետային պարտադիր շարքային զինծառայողներ Գոռ Համազասպի Գարեգինյանի և Անդրանիկ Սմբատի Մուսիկյանի ընտանիքներին: Այս մասին տեղեկանում ենք Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից:

Համաձայն Հայբիզնեսբանկի և Կոնվերսբանկի հետ կնքված պայմանագրերի՝ հիմնադրամը շահառուների համար բացել է հատուկ բանկային հաշիվներ, որոնց էլ փոխանցվել են միանվագ 10-ական միլիոն դրամ փոխհատուցումները:

Համաձայն «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքի՝ յուրաքանչյուր ամսի 21-ին շահառու ընտանիքները իրենց համար բացված հատուկ հաշիվներին հիմնադրամից կստանան 200 000-ական դրամ գումար փոխհատուցում` 20 տարի ժամկետով:

Փոխհատուցումների հետ կապված բազում հարցերի պատասխաններ կարող եք ստանալ այստեղից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել