Մահվան ելքով վթար Երևան-Սևան ավտոճանապարհին. ևս մեկ տուժած կա

Մարտի 21-ին, ժամը 14:29-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Արծվի արձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ «ВАЗ 2107» մակնիշի 35 SS 212 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 1963 թ. ծնված Ի. Խ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի սյանը: Ավտոմեքենայի մոտակայքում անգիտակից վիճակում ընկած հայտնաբերվել են վարորդ 1963 թ. ծնված Ի. Խ.-ը և ուղևորը (անձը չպարզված), ովքեր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Աբովյան և Սրբ. Գր. Լուսավորիչ ԲԿ-ներ:

Փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին և փակել են ավտոմեքենայի գազի բալոնը:

Սրբ. Գր. Լուսավորիչ ԲԿ-ից տեղեկատվություն է ստացվել, որ Ի. Խ.-ը հոսպիտալացման ճանապարհին մահացել է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել