Նորություններ

Խաղաղ երթ՝ ի հիշատակ «Հաց Բերողի»

«Հաց բերողի»՝ Արթուր Սարգսյանի հիշատակին այսօր Ազատության հրապարակից երթ տեղի ունեցավ դեպի ՀՀ կառավարության շենք:

Երթը կարելի է ասել խաղաղ անցավ, չհաշված  Աբովյան-Սայաթ Նովա խաչմերուկում տեղի ունեցած փոքր միջադեպը, երբ երթի մասնակիցները մի քանի րոպե նստել էին խաչմերուկի մեջտեղում:

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի գլխավորությամբ ոստիկաններն ակտիվիստներին ուժով հեռացրին փողոցի երթևեկելի մասից:

Երթի մասնակիցները այնուհետ վերադարձել են Ազատության հրապարակ:

Վաղը՝ մարտի 21-ին, ինչպես նախորդ մի քանի օրերը՝ Ազատության հրապարակից երթ չի լինի: Մոմավառությունից հետո քայլերթ կլինի մարզահամերգային համալիրից մինչև Շահումյանի գերեզմանատան սգո սրահ, որտեղ կայանալու է Արթուր Սարգսյանի հուղարկավորությունը:

«Հաց բերող» Արթուր Սարգսյանի հոգեհանգիստը տեղի կունենա երեքշաբթի, մարտի 21-ին, ժամը 18-ին Շահումյանի գերեզմանատանը հարակից «Սան Լազար» սգո սրահում (Լուկաշին 152), իսկ հուղարկավորությունը՝ մարտի 22-ին, ժամը 14-ին։

Հիշեցնենք, որ «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանը՝ «Հաց բերողը», մարտի 16-ին մահացել էր «Արմենիա» բժշկական կենտրոնում:

 Իրավաբան.net  

  Դիտվել է`

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել