Ե՞րբ տեղի կունենա Արթուր Սարգսյանի հոգեհանգիստն ու հուղարկավորությունը

Արթուր Սարգսյանի Հուղարկավորության քաղաքացիական հանձնախմբի հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Հանձնախումբը հիշեցնում, որ Հաց Բերողի՝ Արթուր Սարգսյանի հոգեհանգիստը տեղի կունենա երեքշաբթի, մարտի 21-ին, ժամը՝ 18.00-ին, Շահումյանի գերեզմանատանը հարակից «Սան Լազար» սգո սրահում: Հասցեն՝ Լուկաշին 152: Իսկ հուղարկավորությունը՝ չորեքշաբթի, մարտի 22-ին, ժամը 14.00-ին՝ նույն սրահից:

Հավելյալ հայտարարում ենք, որ երեքշաբթի, մարտի 21-ին, ժամը 17.00-ից սկսած, ինչպես նաև չորեքշաբթի, մարտի 22-ին, ժամը 12.00-ից Մերգելյան ինստիտուտի մուտքի հարակից տարածքից ավտոբուսները քաղաքացիներին կտեղափոխեն դեպի վերը նշված սգո սրահ:

Նշենք նաև, որ Մերգելյան ինստիտուտը գտնվում է Բարեկամության մետրոյից վերև՝ Հ.Հակոբյան փողոցով»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել