Նորություններ

Արդարացման դատական ակտ. մեղադրողը պահանջել էր 4 տարվա ազատազրկում

Փաստաբան Մինաս Ամիրյանը Ֆեյսբուքում գրառում է թողել՝ իր պաշտպանյալի նկատմամբ արդարացման դատական ակտ կայացնելու վերաբերյալ. «Այսօր Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, նախագահող դատավոր Ա.Մաթևոսյանի, թիվ ԵԱՔԴ/0149/01/16 քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործություն կատարելու մեղադրանքում պաշտպանյալիս ճանաչեց անպարտ և արդարացրեց»:

Մ. Ամիրյանը հայտնեց նաև, որ մեղադրող դատախազը միջնորդել էր որպես պատիժ նշանակել  4 տարվա ազատազրկում:

Նշենք, որ համաձայն մեղադրական եզրակացության, նրա պաշտպանյալը 2015-ի նոյեմբերին, օգտվելով այն առթիցի, որ ընկերուհին իր պայուսակը թողել է մեքենայի մեջ ու դուրս եկել,  գաղտնի հափշտակել է առանձնապես խոշոր չափերի` 4.640.953 ՀՀ դրամին համարժեք 8980 եվրո գումարը և նշված ավտոմեքենայով հեռացել:

 Իրավաբան.net     

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել