Ավտովթար Եղվարդի խճուղում

Մարտի 20-ին, ժամը 01:42-ին ահազանգ է ստացվել, որ Եղվարդի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mitsubishi Grandis» մակնիշի 34 NF 169 պետհամարանիշով (վարորդ՝ 1975 թ. ծնված Ա. Մ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը Ա. Մ.-ը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

 Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել