42-ամյա Գեղամը մեղադրվում է անչափահասի հանդեպ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու համար

Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ մարտի 18-ին, ժամը 11-ին, Շահումյան գյուղում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1975 թ. ծնված Գեղամ Ա.-ն, որը 2017թ. փետրվարի 8-ից ՌԴ Սախա-Յակուտիայի Հանրապետության ՆԳՆ-ի կողմից հետախուզվում է ՌԴ քր. օր.-ի 134-րդ հոդվածի 1-ին մասի մեղադրանքով /սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը 16 տարին չլրացած անձի հետ/:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին և Արարատի մարզի դատախազությանը:

 Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել