Նորություններ

Հաստատվել է տնօրենների հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը

ՀՀ կրթության և գիտության նախարարի  հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը: Հավաստագրման քննությունները կանցկացվեն մարտի 24-ին՝ Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոցում /հասցե` ք. Երևան, Այգեստան 4/: Հավակնորդների քննությունները, ըստ խմբերի, կմեկնարկեն ժամը 9:00-ին և 13:00-ին: Քննության բանավոր փուլի մասին հավակնորդները կիրազեկվեն լրացուցիչ:

Այս մասին հայտնում են կրթության և գիտության նախարարությունից:

 Իրավաբան.net     

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել