Նորություններ

Ի՞նչ կենսագրություն ունի ՀՀԿ կուսակցության կողմից ԱԺ պատգամավորի թեկնածու Շուշան Սարդարյանը

Իրավաբան.net-ը ներկայացնում կուսակցությունների և դաշինքների կողմից պատգամավորի թեկնածու առաջադրված անձանց կենսագրականները՝ պատահականության սկզբունքով:

Ստորև ներկայացնում ենք 2017թ.-ի Խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ կուսակցության կողմից որպես ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրված Շուշան Սարդարյանի կենսագրությունը.

Ծնվել է 1968թ.–ի փետրվարի 5–ին ք. Աշտարակում։

1986-1991 թթ. սովոչել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։

1991-1994թթ. աշխատել է  Երևանի թիվ 114 դպրոցում՝ որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի, 1996-1997թթ.՝«Արմենպրես» լրատվական գործակալություն՝ հասարակական-քաղաքական և սոցիալ-տնտեսական լրատվության բաժնի թղթակից։
1998-2001թթ. եղել է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հասարակայնության հետ կապերի խմբի ղեկավար։
2001թ. սեպտեմբերից առ այսօր հանդիսանում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հասարակայնության և զանգվածային լրատվական միջոցների հետ կապերի ծառայության պետ։
2010-2013թթ. աշխատել է Երևանի քաղաքապետում՝ որպես մամուլի քարտուղար (համատեղությամբ)։
2016թ. սեպտեմբերի 24-ից՝ ՀՀ վարչապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով

Հայաստանի Հանրապետական կուսակցություն

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել