ԱԺ-ը նիստը չգումարվեց. պատգամավորները բացակայում են նիստից

ՀՀ ազգային ժողովում հերթական քառօրյա նիստին բացակա պատագամավորներն այնքան շատ էին, որ քվորումը չի ապահովվել:

Նիստին գրանցվել են 23 պատգամավոր, սակայն նշենք, որ քվորում ապահովելու համար անհրաժեշտ է առնվազն 66 պատգամավորի ներկայություն:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ քվորում չլինելու դեպքում պետք է գրանցումը շարունակել մինչև քվորում ապահովելը, բայց ոչ ավելի քան երեք ժամը:

Պատգամավորները առաջիկա խորհրդարանական ընտրություններին են պատրաստվում՝ այդպիսով մասնակեցելով քարոզարշավների հանրապետության տարբեր տարածքներում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել