Մարզերում ձյուն է տեղում, Ամասիայում և Աշոցքում բուք է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 18-ի ժամը 22:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ է Վարդենյանց լեռնանցքը:

Դժվարանցանելի է Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը:

Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին առկա է մառախուղ:

Շիրակի, Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում, Կոտայքի մարզի Հրազդան, Արագածոտնի մարզի Ապարան, Լոռու մարզի Վանաձոր, Տաշիր, Սպիտակ և Ստեփանավան  քաղաքներում, Շիրակի մարզի Ախուրյան գյուղերում տեղում է  թույլ ձյուն, Ամասիա և Աշոցք գյուղերում բուք է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն Ռուսաստանի կողմից կուտակվել է մոտ 70 բեռնատար ավտոմեքենա: Առկա է ձնահյուսի վտանգ:

 Իրավաբան.net  

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել