Օրենսդիր մարմինների աշխատակիցների մասնագիտական կատարելագործմանը և փոխանակմանն ուղղված ծրագիր ԱՄՆ-ում

American Councils Armenia  գրասենյակը 2017 թվականին շարունակում է իրականացնել օրենսդիր մարմինների աշխատակիցների մասնագիտական կատարելագործմանը և փոխանակմանն ուղղված ծրագիրը (Professional Fellows Program/PFP), որը հնարավորություն է ընձեռում երիտասարդ մասնագետներին ծանոթանալու և գործնական փորձ ձեռք բերելու ԱՄՆ-ի կառավարական մարմիններում:

Յուրաքանչյուր մասնակից վեցշաբաթյա վերապատրաստում կանցնի ԱՄՆ-ում:

Ծրագրի նախնական ժամանակացույցի համաձայն 2017 թվականի աշնան ծրագրի մասնակիցներն ԱՄՆ-ում կլինեն հոկտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 17-ը: PFP ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, վիզայի և առողջապահության ծախսերը և տրամադրում է կրթաթոշակ: Կեցությունն ու սնունդը տրամադրում են նախապես ընտրված հյուրընկալող ընտանիքները:

Ծրագրին մասնակցելու համար դիմորդները պետք է լինեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի և բնակիչ, դիմելու պահին լինեն 25-ից 35 տարեկան, ունենան առնվազն երկու տարվա համապատասխան աշխատանքային փորձ և տիրապետեն անգլերենին:
Մասնակիցներն ընտրվում են մրցույթային կարգով:

Դիմումները պետք է մինչև ս.թ. ապրիլի 7-ը ներկայացվեն առցանց` https://ais.americancouncils.org/pfp:
Ամերիկյան խորհուրդները մարտի 23-ին ժամը 18:30 հանդիպում է կազմակերպում ծրագրին դիմելու գործընթացի և իրականացման փուլերի վերաբերյալ:

 Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել