Մետրոյի անցումում նվագելու համար պետք է լիցենզիա ունենալ

Սկսած 1980թվականից Տորոնտո քաղաքի մետրոյի անցումներում երաժշտություն նվագելու և գումար հավաքելու համար բավական չէ միայն ցանկություն ունենալը:
Նման իրավունք ստանալու համար ամեն տարի կազմակերպվում են ունկնդրումներ և միայն 75 մենակատարների կամ երաժշտական խմբերի է տրվում համապատասխան լիցենզիա, որի համար, ի դեպ, գանձվում է պետական տուրք` 150 ԱՄՆ դոլարի չափով:
Վերը նշված մրցույթում հաղթելուց և լիցենզիա ստանալուց հետո միայն նշանակվում է համապատասխան օր, ժամ և վայր, որտեղ երաժիշտները կարող են ելույթ ունենալ քաղաքացիների առջև:
Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել