Պայթուն Վանաձորում․ տուժածներ չկան

Մարտի 13-ին, ժամը 17:58-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ փողոցի թիվ 77 շենքի շքամուտքում տեղի է ունեցել պայթյուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ շենքի 1-ին հարկի շքամուտքում՝ պատին ամրացված փոստարկղում, տեղի է ունեցել պայթյուն. տուժածներ չկան:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել