Վարչական դատարանի կողմից փաստերի ի պաշտոնե պարզումը

Գործի փաստերը վարչական դատարանը պարզում է ի պաշտոնե («ex օfficiօ»):
ՙԴատարանի կողմից փաստերի ի պաշտոնե պարզումը նշանակում է, որ Դատարանը վարչական գործը քննելիս չի սահմանափակվում կողմերի՝ սեփական նախաձեռնությամբ ներկայացված ապացույցներով և իրավասու է կողմերից պահանջել այլ ապացույցներ:
Դատարանը մատնանշում է այն փաստերը, որոնք, իր կարծիքով, էական են վեճի լուծման համար, և անհրաժեշտության դեպքում կողմերից պահանջում է ներկայացնել այդ փաստերի ապացույցներ՚-Իրավաբան.net-ի լրագրողին հայտնում է «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի փաստաբան Արփինե Եղիկյանը:
Դատարանը վեճի լուծման համար անհրաժեշտ ներքին համոզմունք ձևավորելու նպատակով իրավասու է, չսահմանափակվելով վարչական դատավարության մասնակիցների միջնորդություններով, նրանց ներկայացրած ապացույցներով և գործում առկա այլ նյութերով, ձեռնարկելու ողջամիտ միջոցներ, մասնավորապես պահանջելու վարչական վարույթի նյութեր, տեղեկություններ, ապացույցներ, լրացուցիչ բացատրություններ, հանձնարարելու կողմերին անձամբ ներկայանալ դատական նիստի:
Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել