Ի՞նչ է հետբացթողումային հսկողությունը

Հաշվի առնելով ՀՀ արտաքին առևտրի զարգացման ներկայիս մակարդակը, ինչպես նաև այն, որ Հայաստանի Հանրապետությունն անդամակցում է Համաշխարհային Մաքսային Կազմակեպությանը (ՀՄԿ) և Առևտրի Համաշխարհային Կազմակերպությանը (ԱՀԿ) և դրանով իսկ ունի մի շարք պարտավորություններ, Հայաստանի Հանրապետությունում նույնպես, շարունակաբար իրականացվում է մաքսային արարողակարգերի պարզեցում: Ներդրվել են ապրանքների ընտրողական զննման, ինչպես նաև ինքնահայտարարագրման համակարգեր, աշխատանքներ են տարվում մաքսային ձևակերպումների ժամանակ լրացվող ավելորդ փաստաթղթերի կրճատման, ոչ սակագնային կարգավորման միջոցների տեսակարար կշռի իջեցման ուղղություններով:

Նման պայմաններում կատարելագործման են ենթարկվել նաև մաքսային հսկողության մեխանիզմները, 2003թ.-ից սկսած ներդրվել է Հետբացթողումային մաքսային հսկողություն: Հետբացթողումային հսկողությունը Հայաստանի Հանրապետությունում սկսել է իրականացվել “ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին” 2003թ. մարտի 31-ի թիվ ՀՕ-537-Ն օրենքի համաձայն: Նշված փոփոխությամբ, ՀՀ մաքսային օրենսգրքի 1501 հոդվածով սահմանվել է հետբացթողումային հսկողության հասկացությունը: Նշված օրենքի դրույթների կատարման ապահովման նպատակով ՀՀ ԿԱ ՄՊԿ նախագահի հրամանով 20.01.2004թ. մաքսային պետական կոմիտեի կենտրոնական ապարատի կազմում ստեղծվել է հետթողումային հսկողության բաժին:

ՀՀ կառավարության 2004թ. հոկտեմբերի 7-ի ՀՀ կառավարության 2003թ. փետրվարի 20-ի N247-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին թիվ 1389-Ն որոշման համաձայն, ՀՀ ՄՊԿ նախագահի հրամանով 26.01.2005թ. ստեղծվել է հետբացթողումային հսկողության վարչություն: Վարչությունը վերջնականապես համալրվել է 2005թ. հունիս ամսին: Հետբացթողումային հսկողության զարգացումը թևակոխեց նոր փուլ՝ կապված Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) Հայաստանի Հանրապետության անդամակցության հետ: Սկսած 2015թ. հունվարից հետբացթողումային հսկողությունը կարգավորվում է ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 99, 122, 131-136 հոդվածներով, ինչպես նաև “Մաքսային կարգավորման մասին” ՀՀ օրենքի 133-140 հոդվածներով:

Համաձայն վերը նշված իրավական ակտերի, հետբացթողումային հսկողությունը՝ ապրանքների բացթողումից հետո իրականացվող ստուգումն իրենից ներկայացնում է մաքսային հսկողության ձևերից մեկը, որն իրականացվում է անձանց կողմից Մաքսային միության մաքսային օրենսդրությամբ և Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարումը ստուգելու համար:

Մաքսային ստուգման ժամանակ մաքսային մարմինների կողմից ստուգվում է՝

1. ապրանքները մաքսային ընթացակարգով ձևակերպելու փաստը.

2. ապրանքների մաքսային հայտարարագրման ժամանակ ներկայացված մաքսային հայտարարագրում և այլ փաստաթղթերում ներկայացված այն տեղեկությունների հավաստիությունը, որոնք ազդեցություն են ունեցել ապրանքների բացթողման մասին որոշում կայացնելու վրա.

3. պայմանականորեն բաց թողնված ապրանքների օգտագործման և տնօրինման հետ կապված սահմանափակումների պահպանումը.

4. մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց համար Մաքսային միության մաքսային օրենսդրությամբ և Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանումը.

5. լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ պայմաններին անձանց համապատասխանությունը.

6. Մաքսային միության մաքսային օրենսդրությամբ և (կամ) Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված՝ մաքսային ընթացակարգերի պայմանների պահպանումը, որոնցով ձևակերպման դեպքում ապրանքները չեն ստանում Մաքսային միության ապրանքների կարգավիճակ.

7. այլ պահանջների կատարումը, որոնք սահմանված են Մաքսային միության մաքսային օրենսդրությամբ և (կամ) Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ:

Մաքսային ստուգումն իրականացվում է ապրանքները մաքսային ընթացակարգով ձևակերպելիս ներկայացված փաստաթղթերում պարունակվող տեղեկությունների և մաքսային մարմինների մոտ գտնվող այլ տեղեկությունների՝ հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների տվյալների, հաշիվների և Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված այլ տեղեկությունների հետ համադրության միջոցով: Ստուգման ենթակա սուբյեկտների ընտրության նպատակով իրականացվում են վերլուծական աշխատանքներ: Մաքսային ստուգմանը նախորդում են նախապատրաստական աշխատանքները, որոնց ընթացքում որոշվում է ստուգման ենթակա հարցերի ցանկը, անհրաժեշտության դեպքում՝ մշակվում է դրա իրականացման ծրագիրը: Մաքսային ստուգումն իրականացվում է կամերալ մաքսային ստուգման կամ արտագնա մաքսային ստուգման ձևով: Կամերալ մաքսային ստուգումն իրականացվում է մաքսային մարմինների կողմից մաքսային մարմնի գտնվելու վայրում՝ առանց ստուգման ենթակա անձին այցելության և առանց հանձնարարականի, առանց դրանք անցկացնելու պարբերականության սահմանափակումների: Կամերալ մաքսային ստուգումն իրականացվում է ստուգման ենթակա անձի կողմից ներկայացվող մաքսային հայտարարագրերում, առևտրային, տրանսպորտային փաստաթղթերում և այլ փաստաթղթերում ներառված տեղեկությունների, ինչպես նաև նշված անձանց գործունեության մասին՝ մաքսային մարմինների տրամադրության տակ եղած այլ փաստաթղթերի և տեղեկությունների ուսումնասիրության և վերլուծության միջոցով: Արտագնա մաքսային ստուգումը մաքսային մարմնի կողմից իրականացվում է իրավաբանական անձի գտնվելու վայր, անհատ ձեռնարկատերի գործունեության իրականացման վայր և (կամ) նրանց գործունեության փաստացի իրականացման վայր այցելության ձևով: Արտագնա մաքսային ստուգումը կարող է լինել պլանային կամ արտապլանային:

Պլանային արտագնա մաքսային ստուգումն իրականացվում է մաքսային մարմինների կողմից մշակվող ստուգումների ծրագրով: Արտագնա մաքսային ստուգումն անցկացվում է վերադաս մաքսային մարմնի ղեկավարի` արտագնա մաքսային ստուգում իրականացնելու մասին գրավորհանձնարարականի հիման վրա:

Ստուգման ենթակա անձի կողմից ներկայացված տվյալների հավաստիությունը հաստատելու անհրաժեշտության դեպքում մաքսային մարմինը կարող է արտագնա մաքսային հանդիպակաց ստուգում իրականացնել այն անձանց նկատմամբ, որոնք ստուգման ենթակա անձի հետ կապված են ապրանքների հետ գործարքներով (գործառնություններով), որը արտապլանային ստուգում է: Ստուգման ենթակա միևնույն անձի նկատմամբ պլանային արտագնա մաքսային ստուգումներ իրականացվում են տարին առավելագույնը 1 (մեկ) անգամ: Լիազորված տնտեսական օպերատորի նկատմամբ պլանային արտագնա մաքսային ստուգումներ իրականացվում են մաքսային մարմինների կողմից 3 (երեք) տարին 1 (մեկ) անգամ: Արտապլանային արտագնա մաքսային ստուգումներն իրականացվում են առանց դրանք անցկացնելու պարբերականության սահմանափակումների: Հետբացթողումային հսկողության արդյունքներով կազմվում է«Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 140-րդ հոդվածով սահմանված մաքսային ստուգման ակտը:

Մաքսային վճարների և Հայաստանի Հանրապետության օրենքներով մաքսային մարմիններին վճարվող այլ վճարների չվճարման կամ ոչ լրիվ վճարման բացահայտման դեպքում՝ մաքսային ստուգման ակտի հիման վրա, ստուգումն իրականացրած մաքսային մարմնի ղեկավարը ընդունում է մաքսային գործի ոլորտի համապատասխան որոշում (որոշումներ), որոնք կարող են լինել կապված.

1. ապրանքի մաքսային արժեքի ուղղման վերաբերյալ որոշում

2. ապրանքի ծագման երկրի վերաբերյալ որոշում

3. ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշում

4. մաքսային վճարների գծով արտոնությունների չտրամադրման մասին որոշում

5. մաքսատուրքի, հարկերի վճարումից լրիվ կամ մասնակի ազատման չտրամադրման որոշում

6. սակագնային արտոնություններ չտրամադրելու վերաբերյալ որոշում

7. մաքսային գործի ոլորտի այլ որոշուներ, որոնց հետևանքով առաջանում է մաքսատուրքերի, հարկերի լրացուցիչ հաշվարկում և գանձում

Մաքսային գործի ոլորտում համապատասխան որոշումների ընդունման մասին առաջարկություններն արտացոլվում են ակտի մեջ: Ստուգվող անձը մաքսային ստուգման ակտը և համապատասխան որոշումը (որոշումները) ստանալուց հետո՝ 10 օրվա ընթացքում, պարտավոր է իրականացնել նշված ակտով և որոշմամբ (որոշումներով) առաջադրված գումարների վճարումը և օրենսդրությամբ սահմանված այլ պահանջներ:

Սույն նյութը հրապարակվել է «Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է կոնսորցիումի անդամների՝ Իրավաբանների հայկական ասոցիացիայի, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության և Եվրոպական բիզնես ասոցիացիայի կողմից ՝ Աջակցություն ՓՄՁ զարգացմանը ծրագրի ֆինանսավորմամբ:

Սույն ծրագիրն իրականացվում է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպականմիության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում էԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրըհանդիսանում է Եվրոպական միության «ԵՄ-ն՝ Բիզնեսի համար» և «ԵՄ-ն՝ Նորարարության համար» նախաձեռնությունների մաս:

Կարող եք կարդալ նաև՝

Որոնք են ավելացված արժեքի հարկից ազատված գործարքներն ու գործառնությունները

ԵՏՄ անդամ պետություններից ապրանք ներմուծելու դեպքում պետք է իմանալ հետևյալի մասին

Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ հարկային հաշվարկի ներկայացման վերաբերյալ

Հարկային հաշվարկը և դրա կազմումը

Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ համատեղ գործունեության հարկային պարտավորությունների մասին

Հարկային պարտավորության կատարումը կազմակերպության վերակազմակերպման դեպքում

Հարկային պարտավորության կատարումը անհատ ձեռնարկատիրոջը պետական հաշվառումից հանելու դեպքում

Հարկային պարտավորության կատարումը կազմակերպության լուծարման դեպքում

Ե՞րբ են դադարում հարկային պարտավորությունները

Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ ապրանքի մատակարարման պահի մասին

Ո՞րը վայրն է համարվում պրանքի մատակարարման վայր

Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ հողամասի կառուցապատման իրավունքի մասին

Ի՞նչ կարգով պետք է գրանցվեն արտաքին տնտեսական գործունեության մասնակիցները

Ի՞նչ արտոնություններ են սահմանված ակցիզային հարկ վճարողների համար

ԵՏՄ Մաքսային օրենսգրքով սահմանված են մաքսային արտոնություններ

Ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնի ներմուծողը ակցիզային դրոշմանիշներ ստանալու համար

Ի՞նչ պահանջներ են ներկայացվում մաքսային պահեստներին

Ի՞նչ կարգով պետք է գրանցվեն արտաքին տնտեսական գործունեության մասնակիցները

Ի՞նչ է հետբացթողումային հսկողությունը

Տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակելու պայմանները և ժամկետը

Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ մայրության նպաստի մասին

Ի՞նչ ծախսեր է ներառում մաքսային արժեքը

Ստուգումների նպատակը և անցկացման կարգը

Ի՞նչ է ժամանակավոր արտահանումը

Ովքե՞ր կարող են զբաղվել լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով

Որո՞նք են աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերը

Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակի մասին

Ի՞նչ ժամկետներում են իրականացվում ստուգումները

Որքա՞ն հարկ են վճարում ընտանեկան ձեռնարկատիրությամբ զբաղվողները

Ընտանեկան ձեռնարկատիրությամբ զբաղվողները և շրջանառության հարկ վճարողները պետք է հայտարարություն ներկայացնեն

Որքա՞ն է կազմում Երևանի համայնքում ոգելից խմիչքի վաճառքի թույլտվության տուրքը

Գործատուները կարող են վճարել մինչև 600.000 դրամի չափով

Որքա՞ն է կազմում դրոշմանիշային վճարների չափը

Ուժի մեջ են մտել նոր փոփոխություններ

Հարկային արտոնություններից օգտվելու համար անհրաժեշտ քայլերը

Այսուհետ առավել պահանջված տեղեկանքները քաղաքացիներին կտրամադրվեն 15 րոպեում նախկին 5-7 աշխատանքային օրերի փոխարեն

Ի՞նչ ժամկետներում և ինչպե՞ս է վճարվում շրջանառության հարկը

Արդյո՞ք վճարվում է ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ) Մաքսային միության երկրներից ՀՀ տարածք ավտոմեքենա ներմուծելիս

Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ ԱԱՀ-ի գումարը պակաս ցույց տալը

Որքա՞ն է կազմում 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար տուրքի գումարը

Որքա՞ն է կազմում նոր շենքերի, շինությունների շինարարության թույլտվության տեղական տուրքը

Ինչպե՞ս է որոշվում պարտավորությունը կատարելու վայրը

ԴԱՀԿ ծառայութան մասին օրենքում 2017թ. մարտի 1-ից ուժի մեջ է մտնում կարևոր փոփոխություն

Ավելացված արժեքի հարկի վերադարձի (Tax Free) գործընթացը

Ե՞րբ կսկսվի  աշխատանքային գրքույկների թվայնացումը

Հրապարակվել են աշխատանքային գրքույկների հանձման համար պատասխանատու անձանց ցուցակը և նրանց հեռախոսահամարները

Որոնք են «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքով նախատեսված իրավախախտումները

Ի՞նչ իրավունքներ ունի հարկային ստուգում իրականացնող պաշտոնատար անձը

Ի՞նչ իրավական ակտեր է հարկային օրենսդրությունն իր մեջ ընդգրկում

Փոփոխություններ քաղաքացիական օրենսգրքում

Ուշադրություն․սահմանվել են աշխատանքային գրքույկները հանձնելու հստակ ժամկետներ

Ի՞նչ պետք է իմանալ բանկային գրքույկի մասին

Ուժի մեջ են մտել ֆինանսական բուրգի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները

Ուժի մեջ է մտել նոր փոփոխություն

Ընդերքի պահպանության պահանջները խախտելը կառաջացնի պատասխանատվություն

Սպառողների մատակարարման պայմանագրերը և պատասխանատվությունը պարտավորությունների խախտման համար

Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ շինարարության թույլտվության վերաբերյալ

Առանց նույնականացման քարտի կամ անձնագրի աշխատանքի ընդունելը

Ինչպե՞ս ճիշտ կնքել փոխառության պայմանագիրը

ՀՀ տարածքում գործող ընդհանուր իրավասության դատարանները, դատավորների թվակազմը և նստավայրերը

Այսօրվանից ուժի մեջ մտան մի շարք փոփոխություններ

Որո՞նք են արտաժամյա աշխատանքը թույլատրելու բացառիկ դեպքերը

Նախատեսվում են փոփոխություններ 2017 թվականի հունվարի 1-ից

Մի շարք գործունեության տեսակներ ազատվել են հարկեր վճարելուց

Կարող եք դիտել նաև՝

Արդյո՞ք տեղյակ եք 2017 թվականի հունվարի 1-ից գործող հարկային արտոնությունների մասին

Ուժի մեջ է մտել ֆինանսական բուրգերի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները 

Ունե՞ք ընտանեկան բիզնես, ապա պետք է իմանաք հետևյալի մասին

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել