Պատվո շքանշան Փարիզի քաղաքապետին

Մարտի 6-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.

Հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Փարիզի քաղաքապետ Անն ԻԴԱԼԳՈՅԻՆ (ՖՐԱՆՍԻԱ) պարգևատրել Պատվո շքանշանով»:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել