Երեք միլիոն դրամ կհատկացվի ոստիկանությանը

Կառավարության առաջիկա նիստին ոստիկանությանը 3 մլն դրամ գումար հատկացնելու որոշում կընդունվի:

Ըստ գործադիրի նախագծի՝ ՀՀ 2017թ. ապրիլին կայանալիք Ազգային Ժողովի ընտրական գործընթացում Ընտրական օրենսգրքի համաձայն անհրաժեշտություն է առաջացել ստեղծել ընտրողների մատնահետքերը էլեկտրոնային ընտրացուցակներին կցագրելու տվյալների բազա՝ ընտրական գործընթացում բնակչության անհատականացման համար: Ծրագրային բազայի նպատակն է պահանջվող ձևաչափով  արտահանել ընտրողների մատնահետքերը կամ մատնահետքերի ձևանմուշները ՀՀ ոստիկանության տիրապետման տակ գտնվող ՀՀ բնակչության կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տվյալների բազայից:

Այս նպատակներից ելնելով՝ ոստիկանությանը ՀՀ 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին առաջին եռամսյակում հատկացվելու է 3 մլն դրամ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել