ԿԳՆ-ը դրամաշնորհի մրցույթ է հայտարարել

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը պետական միջոցների հաշվին «Սփյուռքի հայկական դպրոցների ուսուցիչների վերապատրաստում» ծրագիրն իրականացնելու նպատակով հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ:

Դրամաշնորհի մրցույթն անցկացվելու է Հայաստանի Հանրապետության կառավարության 24.12.2003 թվականի թիվ 1937-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման» կարգին համապատասխան:

Մրցույթին կարող են մասնակցել իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություններ:
Մրցույթի հրավերն ստանալու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ կրթության և գիտության նախարարություն՝ սույն հայտարարությունը հրապարակվելու օրվան հաջորդող օրվանից հաշված 28 օրվա ընթացքում՝ մինչև ժամը 15:00-ը (Երևան, 0010, Վ.Սարգսյանի 3, ՀՀ կառավարության 2-րդ տուն, 3-րդ հարկ, 315 սենյակ): Նախարարությունը պարտավորվում է դիմումն ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում մրցույթի հրավերը տրամադրել մրցույթի հրավեր ստանալու գրավոր պահանջ ներկայացրած լիազորված անձին:

Մրցույթի հայտերը (ներառյալ բոլոր փաստաթղթերը) անհրաժեշտ է ներկայացնել Երևան, 0010, Վ.Սարգսյանի 3, ՀՀ կառավարության 2-րդ տուն հասցեով սույն հայտարարությունը հրապարակվելու օրվան հաջորդող օրվանից հաշված 30 օրվա ընթացքում՝ ժամը 10.00-ից 15:00-ը:

Մրցույթին մասնակցելու անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև  հայտերը բացելու և ամփոփելու նիստերի օրվա և ժամի մասին տեղեկությունները, վճարելու կարգը և ժամկետները կտրամադրվեն մրցույթի հրավերի հետ միասին:

Մրցույթի ձևը և անցկացնելու կարգը, հաղթողին որոշելու կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 24.12.2003 թվականի թիվ 1937-Ն որոշմամբ: Մրցույթի ծածկագիր. ԿԳՆ ԴՇ 09.06.01.01/1-17

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել