Մարտի 17-ին Երևանի ավագանու նիստ կլինի

2017 թվականի մարտի 17-ին` ժամը 11:00-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 9-րդ նստաշրջանի 2-րդ նիստը, որի օրակարգային հարցերը հետևյալն են.

1. Երևանի ավագանու 9-րդ նստաշրջանի 2-րդ նիստի օրակարգը հաստատելու մասին:
2. Սարգիս Հովսեփյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին։
3. Երևան քաղաքի 2016 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին։
4. Երևան քաղաքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 21-ի N637-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։
5. Երևանի զարգացման 2016 թվականի ծրագրի իրականացման հաշվետվության մասին։
6. Հողի հարկի գծով արտոնություն սահմանելու մասին։
7. Գույք ընդունելու մասին։
8. «Երևանի հ.150 մանկապարտեզ», «Երևանի հ.156 մանկապարտեզ», «Երևանի հ.160 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունների մեջ փոփոխություններ կատարելու մասին։
9. Ըմբշամարտի և «Կոխ» ազգային մարզաձևի զարգացման բարեգործական հիմնադրամի առաջարկին հավանություն տալու, գույքահարկի և հողի հարկի գծով արտոնություն սահմանելու, Երևանի քաղաքապետի 2017 թվականի մարտի 1-ի N621-Ա որոշումը, «Հայկական ազգային կոխ ըմբշամարտի Երևանի մարզաակումբ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին։
10. Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին։
11. Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին։
12. Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին։
13. Երևան համայնքի սեփականություն համարվող բնակելի տարածքներն անհատույց օտարելու մասին։
14. Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին։
15. Հողամասերի փոխանակությանը համաձայնություն տալու մասին։
16. Երևան քաղաքի ավագանու 2016 թվականի փետրվարի 9-ի հ.468-Ա որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին։
17. Հողամաս նվիրելու մասին։
18. «Սոգլասիե-Արմենիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ծառայողական ավտոկայանատեղ կազմակերպելու իրավունք տալու մասին։
19. «Ֆակտում» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ծառայողական ավտոկայանատեղ կազմակերպելու իրավունք տալու մասին։

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել