Ոստիկանությունը բացահայտել է կաշառքի դեպքը

Մարտի 6-ին Արմավիրի մարզի Ջրահովիտ գյուղի մի բնակիչ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Արմավիրի բաժնում հաղորդում է տվել, որ օրերս իր բարեկամի հետ Արմավիր քաղաքում Ջանֆիդա գյուղի բնակիչ Ռ. Ա.-ին տվել է 3.000 դոլար, որպեսզի այն փոխանցի իրավապահ մարմինների աշխատակիցներին` իր որդու նկատմամբ հարուցված քրեական գործը կարճելու համար. որդին ամուսնության նպատակով անչափահաս աղջիկ էր առևանգել:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերի հատկանիշներով (Խարդախությունը, որը կատարվել է խոշոր չափերով, կաշառք ստանալու պատրվակով) հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է նախաքննության:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել