Վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնի նշանակման երկու նոր որոշում կայացրեց

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր երկու որոշում է ընդունել։ Առաջին որոշման համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետի պարտականությունները ժամանակավորապես դրվել է ՀՀ կառավարության աշխատակազմի «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետի տեղակալ Հայկ Այունցի վրա:

Մեկ այլ որոշմամբ վարչապետը Արայիկ Բաղրյանին նշանակել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար՝ մինչև սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնի համար մրցույթի անցկացման արդյունքում հաղթող ճանաչված մասնակցին նշված պաշտոնում նշանակելը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել