Նորություններ

Ի՞նչ է ժամանակավոր արտահանումը

Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից ապրանքներ արտահանող անձինք` ՀՀ մաքսային օրենսդրությամբ սահմանված դեպքերում կարող են նաև ապրանքների մաքսային ձևակերպումները իրականացնել «Ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմով:

«Ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմը կարգավորում է հետագա ներմուծման պայմանով ապրանքների արտահանումը Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից: «Ժամանակավոր արտահանում» ռեժիմի դեպքում մաքսավճարից բացի այլ մաքսային վճարներ չեն գանձվում, չեն կիրառվում ոչ սակագնային կարգավորման միջոցներ, իսկ ապրանքների բացթողումը «Ժամանակավոր արտահանում» ռեժիմով թույլատրվում է հայտարարատուի խնդրարկած, բայց ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով, ընդ որում, եթե սկզբնապես խնդրարկված ժամկետը մեկ տարուց պակաս է, ապա վերադաս մաքսային մարմինը հայտարարատուի դիմումի հիման վրա կարող է երկարացնել այդ ժամկետը` արտահանման օրվանից մեկ տարին չգերազանցող ժամկետով: Նշված ժամկետի լրանալուն հաջորդող տասն օրվա ընթացքում ապրանքները պետք է ներմուծվեն Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք` «Վերաներմուծում» ռեժիմով, կամ հանձնվեն մաքսային մարմինների պատասխանատու պահպանությանը, որի ընթացքում հետադարձ ներմուծման պարտավորությունը համարվում է չխախտված:

«Ժամանակավոր արտահանում» ռեժիմով ապրանքների արտահանման ժամկետները հսկվում են մաքսային մարմինների կողմից: Ժամկետի լրանալուն հաջորդող տասն օրվա ընթացքում հայտարարատուի կողմից ապրանքները չվերահայտարարագրելու կամ մաքսային մարմիններին պատասխանատու պահպանության չհանձնելու դեպքում, մաքսային մարմինները սկսում են մաքսային կանոնների խախտման վերաբերյալ վարչական վարույթ:

Իրավաբան․net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել