«Ֆորպոստարտ Պրոդաքշն» ընկերությունը դադարեցնում է իր գործունեությունը Հայաստանում․ Զառա Մխեյան

«Ֆորպոստարտ Պրոդաքշն» ընկերության մասին Իրավաբան.net-ը մի քանի անգամ անդրադարձել է, մասնավորապես Էրոս Ռամազոտտիի Երևանյան համերգի կասեցման համատեքստում։ Այսօր այս ընկերության տնօրենը Զառա Մխեյանը ընկերության կայքէջում հաղորդագրություն է տարածել՝ հայտարարելով, որ ՖորպոստարտՊրոդաքշն» ընկերությունը դադարեցնում է իր գործունեությունը Հայաստանում։ Ստորև ներկայացնում են հայտարարությունը․

«Ահա չեղարկվեց նաև ս/թ մարտի 5-ին նախատեսված՝ Իրինա Ալլեգրովայի համերգը, որտեղ մենք հանդես ենք գալիս որպես գործակալ, և ոչ թե կազմակերպիչ: Երգչուհու ադմինիստրացիան հայտարարեց, որ համերգը չեղարկվում է տեխնիկական պատճառներով, առանց մանրամասների:

«Ֆորպոստարտպրոդաքշն» ընկերությունն էլ տեղեկացրեց, որ Իրինա Ալլեգրովայի` մարտի 5-ին նախատեսված և երգչուհու Ադմինիստրացիայի կողմից չեղարկված համերգի բոլոր վաճառված տոմսերը ենթակա են վերադարձման: Ընկերությունը հայտարարեց, որ տոմսերի հետ ընդունման գործընթացն ամբողջությամբ կիրականացվի մինչև ս/թ մարտի 5-ը:

Այս ամենից հետո ինձ ոչինչ չի մնում անելու, քան հայտարարել, որ «Ֆորպոստարտ Պրոդաքշն» ընկերությունը դադարեցնում է իր գործունեությունը Հայաստանում: Սա ես գրում եմ սրտի մեծ ցավով, կարելի է ասել, արցունքների միջից: Որտեղ էլ ես ապրեմ, որտեղ էլ ծավալեմ իմ գործունեությունը, Հայաստանն ինձ համար առանձնահատուկ է բոլոր առումներով: Եվ դա բնական է: Սակայն բնական չէ, որ ես հե՛նց այստեղ եմ դադարեցնում իմ ղեկավարած ընկերության գործունեությունը: Դա ավելի քան խոսուն փաստ է առ այն, որ մեր երկիրը լուրջ վերափոխումների կարիք ունի»։

Շեշտենք նաև, որ առ այսօր  ընկերությունը չի փոխհատուցել Էրոս Ռամազոտտիի Երևանյան համերգի տոմսերը գնած շատ քաղաքացիների գումարը։

Կարդացեք նաև՝

Էրոս Ռամազոտտիի Երևանյան համերգի հետքերով. հետագա զարգացումները «Perfetto» չէին

Զարինե Մխեյանի ղեկավարած ՍՊԸ-ներից 2,5 մլն դրամ են պահանջում շուրջ 60 քաղաքացիներ

«Ֆորպոստարտ Պրոդաքշըն»-ը մոլորության մեջ է գցում քաղաքացիներին, վիրավորում լրագրողներին ու իրավաբաններին

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել