2017 թվականին նույնպես ընտանեկան դրամագլուխը կարող է տնօրինվել ամսական 25 000 դրամի չափով

ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 6‑ի N 275-Ն որոշմամբ սահմանված է  երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը, նպաստ նշանակելու և վճարելու կարգը, ընտանեկան դրամագլուխը տնօրինելու կարգը:

Համաձայն կարգի՝ ընտանեկան դրամագլուխը ընտանիքը կարող է օգտագործել.

1) հիփոթեքային վարկի տոկոսագումար վճարելու և մայր գումար մարելու համար,

2) ուսման վարձը (նախադպրոցական ուսումնական հաստատության վարձավճարը) վճարելու համար.

3) սուբսիդավորվող գյուղատնտեսական վարկի տոկոսագումար վճարելու և մայր գումար մարելու համար,

4) հեռավոր, սահմանամերձ, բարձրլեռնային, լեռնային գյուղական բնակավայրերում անշարժ գույք ձեռք բերելու համար:

Մինչև 2017 թվականի հունվարի 1-ը գործող իրավակարգավորումների համաձայն՝  Ընտանեկան դրամագլխի գումարը կարող է տնօրինվել նաև նոր ծնված երեխայի մեկ տարին լրանալուց հետո՝ ցանկացած բանկային հաշվի փոխանցելու միջոցով պարբերական վճարումներ կատարելով, բայց ոչ ավելի քան ամսական 25000 դրամը:

Կառավարությունն առաջարկում է համապատասխան փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման մեջ՝ սահմանելով, որ 2017 թվականին ևս ընտանեկան դրամագլուխը կարող է տնօրինվել ամսական 25 000 դրամի չափով:

«Արդյունքում հնարավոր կլինի շուրջ 20 հազար ընտանիքի 2017թ․ ընթացքում տնօրինել ընտանեկան դրամագլուխը ամսական 25 հազար դրամի չափով, ըդն որում՝ տեղեկատվության կարգով ասեմ, որ 2014թ․ հետո, երբ ներդրվեց այս համակարգը քաղաքացիների հաշիվներին փոխանցվել է 12․2 մլրդ դրամ, որից այս ժամանակահատվածում օգտագործվել է 2․5 մլրդ դրամը նշված ուղղություններով»,- նախագիծը ներկայացնելով ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանտը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել