Խարդախության մեջ մեղադրվող Պետական Դումայի նախկին պատգամավորը դատարանի առաջ կկանգնի․ նախկին սենատորը յոթ տարվա ազատազրկման է դատապարտվել

Դատախազությունը տեղեկացրել է, որ նախկին պատգամավոր Նիկոլայ Պարշինի դեմ հարուցված քրեական գործի հետաքննությունն ավարտվել է և նա շուտով կհայտնվի դատարանում: Խարդախության առնչությամբ գործը, որի գլխավոր գործող անձանցից է նախկին պատգամավորը, արդեն դատարան է ուղարկվել, տեղեկացրել է ՌԴ դատախազության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Կուրեննոյը։ Այս մասին տեղեկացնում է Прествупная Россия (crimerussia.com) կայքը։

Ըստ նախաքննության նյութերի, 2010թ.-ին Պարշինը, ով այն ժամանակ Վոլգոգրադի մարզային դումայի պատգամավոր էր, հանցավոր համաձայնության էր եկել Սրեդնեախտյուբինսկի մունիցիպալ շրջանի ղեկավար Սերգեյ Տիխոնովի, Վոլժսկի քաղաքային դումայի պատգամավոր Սերգեյ Չեկունկովի և նույն քաղաքի ադմինիստրացիայի ֆինանսական միջոցների կառավարման ղեկավար Անդրեյ Ուվարովի հետ։

Սրեդնեախտյուբինսկի շրջանի Ռախինկա գյուղի նախկին դպրոցի շենքի առք ու վաճառքի գործարքը խաբեությամբ իրականացնելով, խումբը տեղական բյուջեից ավելի քան 25 միլիոն ռուբլի յուրացրեց։ Այս գործում Պարշինի դերը քաղաքային և շրջանային մակարդակներում տվյալ դպրոցի շենքի վաճառքի անհրաժեշտության վերաբերյալ լոբբինգի իրականացումն էր։

Քրեական գործի նախաքննությունը իրականացրել է Ռուսաստանի Վոլոգոգրադի մարզի Քննչական վարչության քննչական կոմիտեն։ Գործը քննելու է Վոլժսկի քաղաքային դատարանը։

***

Մինչ այդ, նույն աղբյուրը հաղորդել էր այն մասին, որ նախկին սենատոր Սերգեյ Պոպելնյուխովը յոթ տարվա ազատազրկման է դատապարտվել ավելի քան մեկ միլիարդ ռուբլի յուրացնելու համար։

Ի հավելում ընդհանուր ռեժիմի գաղութում պատրժը կրելուն, Մոսկվայի Լեֆորտովոյի դատարանը նաև որոշում է ընդունել պարտավորեցնել նախկին քաղաքական գործիչ Պոպելնյուխովին փոխհատուցել «Ռոսոբորոնէքսպորտ» կազմակերպությանը հասցված վնասը։ Ըստ գործի նյութերի նա մեկ միլիարդ ռուբլի էր յուրացրել Վենեսուելայում Կալաշնիկովի ավտոմատների և դրանց համար նախատեսված փամփուշտների արտադրության գործարաններ կառուցելու ժամանակ։

Գործի նյութերի համաձայն, նախկին սենատոր Սերգեյ Պոպելնյուխովը, լինելով «Ստրոյինվեստէնջինիրինգ ՇՎ-848»-ի ղեկավարը, «Ռոսոբորոնէքսպորտ» կազմակերպության հետ պայմանագրի շրջանակներում Վենեսուելայից, այդ երկրում Կալաշնիկովի ավտոմատների և դրանց համար նախատեսված փամփուշտների արտադրության գործարաններ կառուցելու համար գումար էր ստացել։ Սակայն այդ միջոցները փոխանցվել են Պոպելնյուխովի կողմից վերահսկվող կազմակերպությունների հաշիվներին, իսկ նախատեսված գործարանների շինարարությունը չի ավարտվել։ Միևնույն ժամանակ, շինարարությունում աշխատող բանվորները «Ստրոյինվեստէնջինիրինգ ՇՎ-848» ղեկավարությանը մեղադրել են աշխատավարձերը ուշացնելու համար։

Պոպելնյուխովի պաշտպանությունը պնդում էր, որ գործարանների շինարարությունը չի ավարտվել Վենեսուելայում սղաճի բարձր մակարդակի պատճառով։ Նախկին սենատորը ձերբակալվել էր 2015 թվականի մայիսին։

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել