Հարգանքի տուրք՝ Մարտի 1-ի զոհերի հիշատակին

2008 թվականի Մարտի 1-ի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար «ԵԼՔ» դաշինքի անդամները Մոսկվա կինոթատրոնի մոտից երթով շարժվեցին  դեպի Մյասնիկյանի արձանի տարածք:

Երթը գլխավորում էին դաշինքի ցուցակի առաջին եռյակը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, պատգամավոր Էդմոն Մարուքյանը, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

«Մարտի 1-ը ես սգո օր չեմ համարում, մենք եկել ենք զոհերի հիշատակը հարգելու, բայց 2008թ.-ի մարտի 1-ի ամենակարևոր արձանագրումը հետևյալն է, որ Հայաստանի ժողովուրդը կամք ունի իր իրավունքների և իր իշախության համար պայքարելու»,-հայտարարեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Արամ Սարգսյանը նշեց, որ Մարտի 1-ը, Հոկտեմբերի 27-ը և նման այլ օրեր դառել են շահարկման առարկա և իրականում անհնարին է չլուծելով խնդիր՝ երկիր ու պետություն կառուցել. «Հանցագործություն գործողին և տուժածին նույն մեղադրանքը ներկայացնելու չեմ համարում ճիշտ, որովհետև այն ժամանկ եղած ընդդիրմադիր ուժերը պայքարում էին և իշխանությունների դեմ և նրանց հետ կոալիցիա կազմած ուժերի դեմ ու այդ ենթատեքստում 10 զոհերի բեռն իրենց ուսերին ունենալով շատ բարդ էր, երբ բոլորն ականջները փակել էին՝ ներառյալ աշխարհը ու դու քո ունեցած միջոցներով փորձում էիր պայքարել դրա դեմ: Ես շատ բարձր եմ գնահատում փաստահավաք խմբի աշխատանքը, որը տեսականորեն բացահայտեց ամբողջ գործընթացը և առաջիկա իշխանությունը եթե կամք ու ցանկություն ունենա, ապա Մարտի 1-ի հրաման տվողի բացահայտման առումով շատ պարզ ու հեշտ կլինի»,-ավելացրեց Ա. Սարգսյանը:

Փաշինյանի խոսքովն նույնիսկ ամենավատ մղձավանջում դժվար է հավատալ, որ իշխանությունը մայրաքաղաքի կենտրոնում սեփական ժողովրդի դեմ կօգտագործի մարտական փամփուշտներ և մարտական զենք: «Դա տեղի է ունեցել, ցավոք սրտի, բայց այն ժամանակ, այնուամենայնիվ ինչքան էլ վատ մտածես, այդպիսի քայլ անելու համար լրիվ ուրիշ վիճակ է հարկավոր և պետք էր ուղղակի մարտական զենքի գործադրումը բացառել՝ սեփական ժողովրդի նկատմամբ»,-հայտնեց Նիկոլ Փաշինյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել