Ճանապարհային ոստիկանությունն աշխատանքի է հրավիրում

Հայաստանի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանությունն աշխատանքի է հրավիրում հենաշարժողական խնդիրներ ունեցող, բավարար տեսողությամբ, առողջական հակացուցումներ չունեցող, բարձրագույն կրթությամբ, մինչև 30 տարեկան, համակարգչային Microsoft Office ծրագրերին տիրապետող ՀՀ քաղաքացիներին` Ճանապարհային ոստիկանության վարչական մասում ավագ տեսուչի և տեսուչի  (տեխնիկական սպասարկում իրականացնող) պաշտոններում աշխատելու համար:
Դիմումներն ընդունվում են առձեռն` Ճանապարհային ոստիկանության վարչական շենքում` կադրերի բաժնի կողմից (հասցե` ք. Երևան, Ծովակալ Իսակովի 9):
           
Սկզբնական ներկայացվող փաստաթղթերն են`
  • անձնագիր կամ նույնականացման քարտ,
  • դիպլոմ,
  • սոցիալական քարտ կամ հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու     մասին տեղեկանք,
  • ինքնակենսագրություն (CV, ռեզյումե):
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2017 թվականի մարտի 10:
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել +374 (11) 546795 հեռախոսահամարով:  
 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել