Լևոն Յոլյանը Վերահսկիչ պալատի նոր նախագահն է

Այսօր Ազգային ժողովում պատգամավորներն ընտրեցին Վերահսկիչ պալատի նոր նախագահ։ Այս պաշտոնը կզբաղեցնի նախկին նախարար Լևոն Յոլյանը։ Նրա օգտին քվեարկեցին 100 պատգամավորներից 99-ը։ Նշենք, որ պարոն Յոլյանի թեկնածությունն առաջադրել էր ՀՀ նախագահը։

Ստորև ներկայացնում ենք նրա կենսագրականը․

Այսօր տեղեկացրել ենք, որ Նախագահ Սերժ Սարգսյանը Երվանդ Զախարյանին ազատել է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնից և այդ պաշտոնին նշանակել Լևոն Յոլյանին: Ստորև ներկայացնում ենք նրա կենսագրությունը.

Ծնվել է 1959 թվականի սեպտեմբերի 16-ին Երևանում: 1980թ. գերազանցությամբ ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը: 1980-1982թթ. ծառայել է Խորհրդային բանակում: Ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ասպիրանտուրան` հեռակա ուսուցմամբ: Աշխատել է Սովետաշենի տրիկոտաժի արտադրական միավորումում` որպես տնտեսագետ:
1982-1984թթ. Հայաստանի կոմերիտմիության կենտկոմի հրահանգիչ,1891661192
1984-1986թթ. կոմերիտմիության Աբովյանի շրջանային կոմիտեի առաջին քարտուղար, 1985թ. ընտրվել է Աբովյանի շրջանային խորհրդի պատգամավոր,
1986-1990թթ. Հայաստանի կոմերիտմիության կենտրոնական կոմիտեի քարտուղար, 1990-1993թթ. Հայաստանի Երիտասարդական միության նախագահ,
1986-1992թթ. եղել է Լուսավորության նախարարության կոլեգիայի, Բարձրագույն կրթության և գիտության նախարարության կոլեգիայի անդամ,
1990-1992թթ. Համամիութենական Լենինյան Կոմունիստական Երիտասարդական Միության (ՀամԼԿԵՄ) բյուրոյի անդամ,
1996-2000թթ. Հայաստանի արհեստակցական միությունների խորհրդի (ՀԱՄԽ) նախագահության անդամ,
1993-1998թթ. «LLG» ՓԲԸ նախագահ,
1998-2000թթ. ՀՀ պետական առողջապահական գործակալության պետի տեղակալ,
2000-2007թթ. ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ:
2007թ. նոյեմբերին նշանակվել է ՀՀ ՎՊ նախագահի տեղակալ:
2013թ. դեկտեմբերի 13-ին վերանշանակվել է ՎՊ նախագահի տեղակալի պաշտոնում:

2016թ․ փետրվարի 29-ին նշանակվել է էներգետիկայի և բնական պաշարների նախարար։

2017թ․ փետրվարի 28-ից՝ ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ
2008թ. պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:
2004թ. մինչ օրս Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի տեղակալն է: Ունի շախմատի գծով միջազգային կարգի սպորտի վարպետի կոչում:

Անկուսակցական է: Ամուսնացած է, ունի երեք դուստր, չորս թոռ:

MHM96783 copy

Լուսանկարը` Ֆոտոլուրի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել