Ոստիկանությունը իրավասու չէ սեփական նախաձեռնությամբ հանել անձին բնակչության պետական ռեգիստրից

Զանգվածային լրատվության միջոցներով շրջանառվել է տեղեկատվություն, համաձայն որի, մի շարք հայտնի ֆուտբոլիստների տվյալներ առկա են ընտրողների ցուցակներում: Այս մասին գրում է ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:

«Մեկ անգամ ևս պարզաբանում ենք, որ ընտրողների ռեգիստրը ձևավորվում է բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների հիման վրա: Եթե ՀՀ քաղաքացին (անկախ նրանից բացի ՀՀ քաղաքացիությունից ունի այլ երկրի քաղաքացիություն, թե ոչ) բնակչության պետական ռեգիստրում հաշվառված է ՀՀ հասցեով, նրա տվյալները ընդգրկվում են ընտրողների ցուցակներում:
Ոստիկանությունը իրավասու չէ սեփական նախաձեռնությամբ հանել անձին բնակչության պետական ռեգիստրից, այդ թվում նաև ընտրողների ցուցակերից, անկախ անձի մասնագիտությունից, այլ երկրի քաղաքացիություն ունենալու փաստական հանգամանքից և այլն:
Առավել ևս, ընտրական գործընթացի շրջանակներում գործում են վերահսկողության մի շարք մեխանիզներ, որոնց այս անգամ ավելացել են ընտրողների էլեկտրոնային գրանցումը, քվեարկությանը մասնակցած անձանց ցուցակների հրապարակումը»,- գրում է նա:

 Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել