Սպիտակ տունն արգելել է որոշ լրատվամիջոցների լուսաբանումը մամուլի ասուլիսի ժամանակ

ԱՄՆ Սպիտակ տանը մամուլի ասուլիսի ժամանակ արգելվել է մի շարք խոշոր լրատվամիջոցների լուսաբանումը: Լրատվամիջոցների ցանկում են հայտնվել CNN-ը, BBC-ին, New York Times-ը, LA Times-ը, New York Daily News-ը, Daily Mail-ը և ևս մի քանի անվանահռչակ ԶԼՄ-ներ, որոնք քննադատական նյութեր են հրապարակել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասին: Այս մասին գրում է Independent-ը:

Աղբյուրը նշում է, որ Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերն ընտրել է մի քանի լրատվամիջոցների, որոնց փույլ է տվել ասուլիսը լուսաբանել առանց տեսանկարահանման:

Ի պատասխան նման վերաբերմունքի որոշ լրատվամիջոցներ բոյկոտել են և առհասարակ չեն լուսաբանել մամուլի ասուլիսը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Նյու-Յորք Թայմս պարբերականի խմբագիրը հայտնել է, թե նրանց լուսաբանումների ժամանակ այսքան տարիների ընթացքում երբևէ նման բան տեղի չի ունեցել՝ անկախ վարչակազմից:

 Իրավաբան.net  

 

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել