Նույն կազմը թողնելը կոպիտ քաղաքական սխալ է. Լարիսա Ալավերդյան

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի մի քանի տարվա գործուենության արդյունքնը չի նկատել գրեթե ոչ մի քաղաքական գործիչ: Իրավաբան.net-ի հետ զրույցում ՀՀ առաջին օմբուդսմեն և իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը հայտնեց, թե այդ հանձնաժողովի աշխատանքը որևէ էական փոփոխություն չի տվել:

«Ես չեմ էլ հետևել այդ հանձնաժողովին և կարող եմ ասել, որ այն ոչ մի կերպ չի էլ ազդել էթիկայի բարձրացման վրա: Ես չեմ հետևել, թե ինչ են արել, ես տեսնում եմ, որ արդյունքը չկա»,-ասաց նա:

Նշենք, որ Արդարադատության նախարարության կողմից մշակվել է «Կոռուպցիայի կանխարգելման և էթիկայի հանձնաժողովի մասին» նախագիծը, որը նաև հանրային քննարկման է դրվել e-draft.am օրենքների նախագծերի հանրային հարթակ հանդիսացող կայքում: Լ.Ալավերդյանն այս նախագծից նույնպես տեղյակ չէր:

Այն դիտարկմանը, որ նոր ձևավորվող խորհուրդը պետք է նշանակվի նախագահի կողմից, նա նշեց, որ այդպիսով նրանք չեն կարող անկախ լինել:

«Այդ հանձնաժողովի աշխատանքի արդյունքներն իմ կողմից որևէ կերպով չեն նկատվել, որևէ դրական ազդեցություն նրանք չեն ունեցել: Հանձնաժողվոի նույն կազմը թողնելն ավելի քան կոպիտ քաղաքական սխալ է»,-եզրափակեց Ալավերդյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել