Ամենաակնհայտ խախտումների դեպքում էլ Էթիկայի հանձնաժողովի դիրքորոշումը եղել է հիասթափեցնող

Նոր ստեղծվող կոռուպցիայի կանխարգելման և էթիկայի հանձնաժողովը չի կարող գործել անկախ և արդյունավետ այն պայմաններում, որ հանձնաժողովի անդամները նշանակված լինեն նախագահի կողմից. այս մասին մեզ հետ զրույցում նշում է փաստաբան Արթուր Սուքիասյանը՝ անդրադառնալով վերջերս շրջանառության մեջ դրված «Կոռուպցիայի կանխարգելման և էթիկայի հանձնաժողովի մասին» օրենքի նախագծին:

«Ընդ որում, հանձնաժողովի անդամների նշանակովի լինելու խնդրի հետ մեկտեղ չկա որևէ ընթացակարգ կամ իրավական մեխանիզմ, որը զսպող ազդեցություն ունենա հանձնաժողովի անդամների գործունեության անկախության վրա»,- ասում է փաստաբանը:

Ա. Սուքիասյանը նշում է, որ Ժամանակ առ ժամանակ հետևել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի աշխատանքներին և որևէ լուրջ լուծման կամ համարձակ որոշման ինձ չի հանդիպել: Անգամ ամենաակնհայտ խախտումների դեպքում հանձնաժողովի դիրքորոշումը եղել է հիասթափեցնող:

 Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել