Քանի որ նախագահն է նշանակում, այն անկախ մարմին չէ. Ավետիք Իշխանյան

«Կոռուպցիայի կանխարգելման և էթիկայի հանձնաժողովի մասին»նոր օրենքի նախագծի գոյության մասին տեղեկացված չէր նաև իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը: Նշենք, որ այս օրենքը նույնիսկ հանրային քննարկման է ներկայացված եղել, սակայն դրա մասին հասարակական, քաղաքական գործիչների հիմնական մասը չգիտի:

Ա. Իշխանյանը, անդրադառնալով ներկայումս գործող Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գործունեությանը նշեց, որ արդյունքներ չի տեսել.

«Քանի որ նախագահն է նշանակում, այն անկախ  մարմին չէ, ինչպես Հայաստանում հռչակված դեկլարատիվ անկախ մարմինները: Դրանք որևէ ինքնուրույնություն չեն ցուցաբերում: Եթե ինչ որ մեկի նկատմամբ գործ հարուցեն, ապա դա պիտի լինի նախագահի համաձայնությամբ, իսկ ովքեր նախագահի հովանավորությունն են վայելում, նրանց դեմ վարույթներ չեն լինի, կլինեն բազմաթիվ փաստեր  նյութեր, բայց դրանք որևէ ձևով հանձնաժողովը չի ուսումնասիրի»:

 Ա. Իշխանյանի խոսքով, քանի դեռ չկա քաղաքական կամք, կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված քայլերը կատարվելու են միջազգային կառույցներից դրամաշնորհներ ու վարկեր ստանալու նպատակով և դրանք լինելու են ձևական:

 Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել