Էթիկայի հանձնաժողովի անկախությունը պետք է փաստարկված լինի կատարված գործով․ փաստաբան

Փաստաբան Դավիթ Վարդանյանը չի մասնակցել «Կոռուպցիայի կանխարգելման և էթիկայի հանձնաժողովի մասին» նախագծին, որը հանրային քննարկման է դրվել e-draft.am օրենքների նախագծերի հանրային հարթակի միջոցով:

«Հարց է առաջանում, եթե այդպիսի կայք է ստեղծվել ու միջոցներ են նախատեսվել հանրային քննարկումների համար, ապա ինչու իրավաբանների լայն շրջանակներ տեղյակ չեն, վստահ եմ, որ այլ իրավաբաններ նույնպես կլինեն, որ իրազեկ չեն գործընթացից։ Փաստորեն այս նախագիծը չի գովազդվում մատչելի դաշտում»,- ասաց պարոն Վարդանյանը։

Համաձայն այս նոր օրենքի՝ նոր հանձնաժողովն ունենալու է նույն կազմը, ինչներկայումս բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն է ևնշանակվելու է նախագահի կողմից: Խոսելով այս հանգամանքից՝ փաստաբանն ասաց․ «Չպետք է մոռանալ, որ օրենքը կարող է լինել անթերի՝ իր ընթացակարգային կարգավորումներով, իրավունքներով ու պարտականություններով, սակայն իրականությունն այլ բան թելադրի, այսինքն՝ միգուցե անկախության, օբյեկտիվության համար լավ պայմաններ են նախատեսվում օրենքով, սակայն իրականում այդ նախապայմանները քիչ են, անհրաժեշտ է նաև կամքի դրսևորումը, կարծում եմ սա հենց այն դեպքն է, որը շատ կարևոր է՝ իրենք նշանակվում են այնպիսի սուբյեկտների կողմից որոնք համարվում են պետության բարձրագույն իշխանության կրողներ, միայն այն, որ օրենքն է նախապայմաններ ստեղծում, քիչ է, կարծում եմ՝ պետք է հենց իրականությունն այդպես լինի, այդ մարմինները փաստացի անկախ լինեն ու այդ անկախությունը պետք է փաստարկված լինի կատարված գործով»,- նշեց մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է էթիկայի հանձնաժողովի կատարած աշխատանքին, ապա բազմաթիվ մասնագետներ վստահ են, որ կատարված աշխատանքը չի փաստում մարմնի անկախության մասին։

Փաստաբան Դավիթ Վարդանյանը նշում է, որ մասնագիտական պրակտիկայի ընթացքում երբևէ առիթներ չեն ստեղծվել հասնել այնպիսի մակարդակի, որ որոշակի վարույթներ քննվեն էթիկայի հանձնաժողովի կողմից․ «Մյուս կողմից այլ անձանց գործերով կրկին ես չեմ կարող հիշել, որ որևէ գործ քննվի, որ հանրային հնչեղություն ունեա և հաստատի այն փաստը, որ իրենք կարողացան այդ գործը հասցնել մինչև վերջ»։

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել