Մանկապարտեզ կազմակերպելու նպատակով մասնաշենք կնվիրաբերվի Երևան քաղաքին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացմամբ ՀՀ կառավարության 23.02.2017թ. հերթական նիստում ընդունվել է Երևան քաղաքին գույք նվիրաբերելու մասին որոշման նախագիծը:

Երեխաների պաշտպանության ոլորտում  իրականացվող քաղաքականության շրջանակներում Նուբարաշեն համայնքում գտնվող  նախարարության համակարգի Երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատությունը վերափոխվել է Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնի և ազատված ննջարանային մասնաշենքը, որոշման համաձայն, նախատեսվում է տրամադրել Նուբարաշեն վարչական շրջանին՝  նոր մանկապարտեզ հիմնելու նպատակով:

Մանկապարտեզի տարածքի համար  Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի միջնորդությամբ՝  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին է դիմել Երևանի քաղաքապետը:

Քաղաքապետի առաջարկությունը նախարարությունը համարում է համահունչ կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունների բնույթին և գտնում է, որ մանկապարտեզի գործունեությունը կարելի է դիտարկել որպես մեկ համալիր գործունեություն՝ կազմակերպության գործունեության հետ, քանի որ նպատակ է հետապնդում ապահովել սոցիալական պաշտպանության ոլորտում կարիք ունեցող ընտանիքներին համապատասխան ծառայությունների մատուցումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել