Հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները մասնակցում են հրաձգության հանրապետական մրցումներին

Հարկադիր կատարման ծառայության թվով 5 աշխատակիցներ մասնակցում են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից կազմակերպված՝ պետական մարմինների միջև անցկացվող հրաձգության հանրապետական մրցումներին:

Այսօր՝ փետրվարի 23-ին, Ծառայության աշխատակիցները մրցել են ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ դատական դեպարտամենտի և ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակիցների հետ:

Մրցույթն անցկացվելու է մինչև ս/թ փետրվարի 24-ը, իսկ մրցույթի արդյունքների ամփոփումը տեղի կունենա փետրվարի 27-ին:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել