Որևէ այլ նպատակ չունենք․ Վիգեն Սարգսյանը պայմանագրային զինծառայողներին ծխախոտի փոխարեն գումար տալու նախագծի մասին

Պայմանագրային զինծառայողների համար առ այսօր հաշվարկվել է օրական մեկ տուփ ծխախոտ՝ մարտական դիրքերում գտվելու ժամանակ, սակայն այսուհետ ծխախոտի փոխարեն գումար կտրամադրվի։

Այսօր կառավարության նիստին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրեց երկու նախագիծ, որոնք վերաբերում էին նշյալ հարցին։

Առաջարկվող փոփոխությունների համաձայն ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության  համակարգերի խաղաղ ժամանակ պարենային ապահովման չափաքանակներում հանվում է ծխախոտի, իսկ ԱԱԾ-ի մասով` նաև լուցկու հատկացումը:

Նախարարն ասաց, որ անկախ նրանից զինծառայողը ծխող է, թե ոչ և ինչ է ծխում, նրան միշտ տրամադրել են նույն տիպի ծխախոտ․ «Մենք առաջարկել ենք այդ նույն գումարը, որը ծախսվում է այդ ծխախոտը ձեռք բերելու համար, ավելացնել նրանց կողմից ստացվող հավելավճարի մեջ, որպեսզի նրանք, ովքեր չեն ծխում չխրախուսվեն ծխելու, իսկ նրանք, ովքեր ծխում են, հնարավորություն ունենան ձեռք բերել իրենց կողմից նախընտրած ծխախոտը կամ այդ գումարը հնարավորություն ունենան ծախսել իրենց հայեցողությամբ, որևէ այլ նպատակով»,- շեշտեց պարոն Սարգսյանը և հավելեց, որևէ այլ լուծում այս որոշմամբ չի առաջարկվում․ «Երեկ բավականին քննարկվում էր զինվորից ծխախոտ խլելու կամ այդ գումարը այլ նպատակներին ուղղելու և այլ թեման, իհարկե նման բան գոյություն չունի»,- ընդգծեց գերատեսչության ղեկավարը, իսկ Կարապետյանը կատակեց՝ ասելով. «Դրա համար եք մեզ մանրակրկիտ ներկայացնում»,- նախարարն էլ արձագանքեց, որ հենց այդ հանգամանքով է պայմանավորված իր զեկույցը․ «Որովհետև երեկ շատ բուռն էին քննարկումները»,- ամփոփեց նա։

Կառավարությունը հաստատեց նախագիծը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել