Պրոբացիոն ծառայությունում կամավորներ կներգրավվեն

Արդարադատության նախարարությունում վստահ են, որ պրոբացիայի ծառայության բնականոն և արդյունավետ  գործունեությունը ապահովելու նկատառումներից ելնելով հաճախ անհրաժեշտ է հավելյալ  կադրերի ներգրավում: Տվյալ պարագայում, ինչպես և ցույց է տալիս միջազգային փորձի վերլուծությունը, կամավորների ինստիտուտի ներդնումը առավել արդյունավետ լուծում է:

Ելնելով վերոգրյալից, գործադիր ներկայացված նախագիծը համապարփակ կարգավորում է կամավորներին ներկայացվող պահանջները՝ սահմանելով հստակ չափանիշներ, որոնց անձը պետք է համապատասխանի Պրոբացիայի պետական ծառայությունում որպես կամավոր ներգրավվելու համար: Նախագծով կարգավորվում է տարիքային նվազագույն շեմը, սահմանվում են անհրաժեշտ անձնային հատկանիշները:

Նախագծով կարգավորվում են նաև որպես կամավոր ներգրավվելու ընթացակարգը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, լիազորությունների դադարեցման և դադարման հիմքերը:

Գործադիրը հաստատեց նախագիծը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել