Եթե այս նոր հանձնաժողովը էթիկայի հանձնաժողովի նորացված տարբերակն է, ապա արդյունքներ չեն սպասվում

«Եթե այն էթիկայի հանձնաժողովի նորացված տարբերակն է, ապա ես արդյունքներ չեմ սպասում»,- մեզ հետ զրույցում նշում է «Հայկական Սիվիտաս» ՀԿ գործադիր տնօրեն Ալեքսանդր Շագաֆյանը՝ անդրադառնալով նոր ստեղծվող կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովին:

Նշենք, որ արդարադատության նախարարության կողմից e-draft.am կայքում հանրային քննարկման էր ներկայացվել «Կոռուպցիայի կանխարգելման և էթիկայի հանձնաժողովի մասին» օրենքի նախագիծ, որից սակայն հասարակական, քաղաքական գործիչների հիմնական մասը տեղյակ չեն:

Ա. Շագաֆյանը նշում է, որ կոռուպցիայի դեմ պայքարող հանձնաժողովի համար առանցքային դեր ունի դրա անկախ լինելը, սակայն այս նոր հանձնաժողովի դեպքում այն նշանակվելու է հանրապետության նախագահի կողմից. «Բնականաբար, եթե մի կողմից է նշանակվում՝ անկախ այն բանից նախագահի, թե կառավարության, մարմնի անկախությունը լիարժեք չի լինի: Լավ կլիներ, որ բոլոր շահագրգիռ կողմերը իրենց քվոտան ունենային»:

 Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել