Ոստիկանությունը մեղմացում է նախատեսում տուգանքները չմուծած վարորդների համար

Տուգանքի գումարը սահմանված ժամկետում չվճարելու հիմքով դրա նկատմամբ ավելացումներ (30 օրվա ընթացքում չվճարելու դեպքում՝ եռապատկում, 60 օրվա ընթացքում չվճարելու դեպքում՝ հնգապատկում) կիրառելու ինստիտուտը ներդրվել է 2007 թվականին, երբ Ճանապարհային ոստիկանության որոշումներով նշանակված տուգանքների կամավոր վճարումը չէր գերազանցում նշանակված տուգանքների 25 %-ը:

Այս մասին նշվում է Ճանապարհային ոստիկանության համակարգի բարեփոխումների հայեցակարգին հավանություն տալու և դրանից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին նախագծում, որը պետք է հաստատվի կառավարության վաղվա նիստին։

Ըստ ոստիկանության՝ ժամանակ պատշաճ չէր գործում նաև վարչական ակտերով նշանակված տուգանքների բռնագանձման դատական և հարկադիր կատարման համակարգը:

Աղբյուրը փոխանցում է, որ 2007-2014 թվականներին, ավելացումներ կիրառելու ինստիտուտի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի ստեղծման և դատական (հետագայում՝ նաև վարչական) ակտերի հարկադիր կատարման համակարգի կայացման շնորհիվ,  Ճանապարհային ոստիկանության որոշումներով նշանակված տուգանքների կամավոր վճարումը կազմում էր մոտ 75-80 %:

2014 թվականի հուլիս ամսին տուգանքի գումարը սահմանված ժամկետում չվճարելու հիմքով դրա նկատմամբ ավելացումներ կիրառելու եռապատկման և հնգապատկման մեխանիզմները փոխարինվեցին տուգանքի չվճարված մասը համապատասխանաբար 25 և 50 տոկոս չափով ավելացնելու մեխանիզմներով:

Ինչպես ցույց տվեց 2015-2016 թվականների փորձը նշված մեղմացումն էական (եթե չասենք՝ ոչ մի) ազդեցություն չունեցավ տուգանքների կամավոր վճարման տեսակարար կշռի վրա:

Այդուհանդերձ, ոստիկանությունում վստահ են, որ տուգանքի գումարը սահմանված ժամկետում չվճարելու հիմքով դրա նկատմամբ ավելացումներ կատարելու ինստիտուտի կիրառման ընթացքում առաջանում են նաև խնդիրներ:

Մասնավորապես՝ քանի որ ավելացումներ կատարելն ուղղակիորեն կապված է վարչական ակտը փաստացի ստացած լինելու հանգամանքի, իսկ ավելացումներ կատարելու ժամկետի հաշվարկն էլ՝ վարչական ակտը ստանալու ամսաթվի հետ, ուստի հատկապես էլեկտրոնային եղանակով վարչական ակտերի հաշվառման և սահմանված ժամկետը լրանալուց հետո ավտոմատ կերպով վարչական ակտը հարկադիր կատարման ներկայացնելու դեպքում, առաջանում են մեծ ծավալի խնդիրներ, որոնց հիմնական պատճառը փոստային ծառայության կողմից ստանալու մասին տեղեկատվությունը ուշ հայտնելն է: Այսինքն, հաճախ վարչական ակտն ստանալու ամսաթվի մասին տեղեկատվությունը Ճանապարհային ոստիկանությունը փոստային ծառայությունից ստանում է ավելի ուշ, քան պետք է վարչական ակտով նշանակված գումարի վրա կատարեր ավելացում կամ ավելացված մասն ուղարկեր հարկադիր կատարման: Արդյունքում, առաջանում է կամ մեծ ռեսուրսներ պահանջող ոչ արդյունավետ աշխատանք կատարելու անհրաժեշտություն, կամ՝ վարչական մարմինը պետք է բեռը դնել քաղաքացու վրա, ինչը կհարուցի մարդկանց արդարացի դժգոհությունը:

Բացի այդ, երբեմն փոստային ծառայության կողմից տրված տեղեկատվության հիման վրա հաշվարկվում և կատարվում է տուգանքի գումարի ավելացում, սակայն հետագայում՝ հարկադիր կատարման ներկայացնելուց հետո պարզվում է, որ վարչական ակտն իրականում նույն հասցեում ստացել է այլ անձ, իսկ նման դեպքում վարչական դատարանը համարում է վարչական ակտը տվյալ անձի կողմից չստացած և տուգանքի գումարի ավելացման գործողությունը ճանաչում ոչ իրավաչափ:

Այսպիսով, հայեցակարգով քննարկվում է տուգանքի գումարը սահմանված ժամկետում չվճարելու հիմքով դրա նկատմամբ 25 կամ 50 տոկոս չափով հաշվեգրվող ավելացումների ինստիտուտը հանելու (դադարեցնելու) հարցը։

Այս գործողության համար անհրաժեշտ է փոփոխություններ և լրացումներ կատարել համապատասխան օրենսդրական ակտերում, որի համար լրացուցիչ ֆինանսական միջոցներ չեն պահանջվում, սակայն տեղի կունենա տուգանքների ավելացման արդյունքում ֆինանսական մուտքերի կրճատում (2016 թվականի 10 ամիսների հաշվարկը հիմք ընդունելով՝ տարեկան մոտ 200 միլիոն դրամի կամ ընդհանուր գանձված տուգանքի գումարի 2%-ի չափով չափով):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել