Էթիկայի հանձնաժողովը գոյություն ունի միայն անունով. Անահիտ Բախշյան

«Կոռուպցիայի կանխարգելման և էթիկայի հանձնաժողովի մասին» նոր օրենքի նախագիծ է մշակվել նույնիսկ հանրային քննարկման ներկայացվել e-draft.am Կայքում: Սակայն պարզվում է, որ շահագրիգռ անձիք դրա գոյության մասին տեղեկացված չեն: Նախագծի մասին տեղյակ չէ նաև «Ազատ դեմոկրատներ» կուսակցության կողմից ԱԺ պատգամավորի թեկնածու, հասարակական գործիչ Անահիտ Բախշյանը:

Սակայն նա նշում է, որ միայն այն հանգամանքը, որ այս հանձնաժողովի նախագահն ու անդամները նշանակվելու են հանրապետության նախագահի կողմից, արդեն իսկ նշանակում է, որ այն անկախ, հակակոռուպցիոն մարմին լինել չի կարող:

«Ցանկացած հանձնաժողով, որի նպատակն է կոռուպցիայի դեմ պայքարելը և եթե այն նշանակվում է նախագահի կողմից, միանգամից մերժելի է, մինագամից կարելի է ասել, որ այդ հանձնաժողովը պաշտպանելու է բոլոր կոռուպցիոներներին: Մեր իրականությունը դրա ապացույցն է»,- ասաց Անահիտ Բախշյանը:

Ինչ վերաբերում է ներկայումս գործող բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գործունեությանը, որն արդեն շուրջ չորս տարի գործում է, նա որոկաեց՝ խուլ, համր, կույր. «Չորս տարի գոյություն ունի անունով, իրականում իր գործունեությունը բոլորվին չի դրևսրովում այն ուղղությամբ, ինչ ուղղությամբ պիտի աշխատեր»:

 Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել