ԿԲ-ն երկու գրավատների գործունեության լիցենզիան ուժը կորցրած է ճանաչել

ԿԲ խորհրդի փետրվարի 17-ի որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել «ԱԻԴԱԿԱՐԻՆ» ՍՊԸ՝ ՀՀ, ք. Երեւան, Հրաչյա Քոչարի փող, 1/3 հասցեում գտնվող տարածքում գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 201 լիցենզիան (տրված` 29.04.2010թ.)՝ գրավատան կազմակերպչի դիմումի համաձայն:
Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է Կենտրոնական բանկից:
Սահմանվել է, որ որոշումն ուժի մեջ մտնելու պահից գրավատունն իրավունք ունի կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնք կապված են մինչև լիցենզիայի գործողության դադարեցումը կնքված վարկային և պահատվության պայմանագրերից բխող իրավունքների և պարտականությունների կատարման հետ:
«ԱԻԴԱԿԱՐԻՆ» ՍՊԸ և ֆիզիկական անձանց միջև կնքված վարկային և պահատվության պայմանագրերը կարող են սույն որոշման ուժի մեջ մտնելու պահից կողմերի նախաձեռնությամբ վաղաժամկետ լուծվել` համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 467-րդ հոդվածի 1-ին մասի, վարկառուների կողմից վերցված վարկը և մինչև պայմանագրի լուծման պահը դրա դիմաց սահմանված տոկոսները և գումարի օգտագործման հետ կապված այլ վճարները մարելուց, պահատվության պայմանագրի դիմաց վճարումները կատարելուց, ներառյալ` գույքի պահատվության հետ կապված գրավատան կրած սովորական և արտակարգ ծախսերը հատուցելուց և գրավատան կողմից որպես գրավ կամ ի պահ ընդունված գույքը վերադարձնելուց հետո:
Մեկ այլ որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել ՍՊԸ՝ ՀՀ, ք. Երևան, Խուդյակով փող. թիվ 702 խանութի դիմաց գտնվող տաղավար հասցեում գտնվող տարածքում գրավատան կազմակերպման թիվ ԳԳ-Ե 091 լիցենզիան (տրված` 19.04.2005թ.)՝ գրավատան կազմակերպչի դիմումի համաձայն:
«ՄԱՄՄԱ ՄԻՅԱ» ՍՊԸ և ֆիզիկական անձանց միջև կնքված վարկային և պահատվության պայմանագրերը կարող են սույն որոշման ուժի մեջ մտնելու պահից կողմերի նախաձեռնությամբ վաղաժամկետ լուծվել` համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 467-րդ հոդվածի 1-ին մասի, վարկառուների կողմից վերցված վարկը և մինչև պայմանագրի լուծման պահը դրա դիմաց սահմանված տոկոսները և գումարի օգտագործման հետ կապված այլ վճարները մարելուց, պահատվության պայմանագրի դիմաց վճարումները կատարելուց, ներառյալ` գույքի պահատվության հետ կապված գրավատան կրած սովորական և արտակարգ ծախսերը հատուցելուց և գրավատան կողմից որպես գրավ կամ ի պահ ընդունված գույքը վերադարձնելուց հետո:

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել