Զարուհի Փոստանջյանը դադարեցրել է անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը

Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հարգելի «Ժառանգություն» կուսակցության անդամներ,

Ակնհայտ փաստ է «Ժառանգություն» կուսակցության սկզբունքային, գաղափարական և ծրագրային խզումը իր հռչակած և անցած քաղաքական ուղու հետ, ինչը հանգեցրել է հրաժարման կուսակցության կողմից ընդունված սկզբունքներից, գաղափարախոսությունից և ծրագրից:

Քաղաքական գործունեություն իրականացնելու համար վերը նշված փաստը դարձրել է անհամատեղելի իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը:

Հայտնում եմ ձեզ, որ դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը:

Միևնույն ժամանակ` բարձր եմ գնահատում շուրջ տասնամյա համատեղ աշխատանքը և միասին անցած ճանապարհը:

Հարգանոք` Զարուհի Փոստանջյան
20.02.2017թ. »:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել