Մեքենան կախվել է ձորից. երիտասարդներին հիվանդանոց են տեղափոխել

Փետրվարի 19-ին, ժամը 19:05-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շինարարների փողոցից դեպի Վաչագան գյուղ տանող հատվածում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կիսով չափ կախվել դեպի ձորակը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ «Mercedes E320» մակնիշի 34 TN 935 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 50մ գլորվել ձորը:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել և շտապօգնության մեքենային մոտեցրել 1993 թ. ծնված Գ. Թ.-ին և 1991 թ. ծնված Ա. Ա.-ին: Վերջիններս տեղափոխվել են Կապան քաղաքի ԲԿ:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Իրավաբան.net  

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել